Պակիստանում գնացքի և բազմամարդ վագոնի բախման հետևանքով 16 մարդ է զոհվել

22:45 • 06.07.13

Պակիստանում երկաթուղային շրջադարձի վրա գնացքը բախվել է բազմամարդ երեքակնանի վագոն-գնացքին, ինչի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել: Նրանց թվում կանայք և երեխաներ կան, հայտնում է rosbalt.ru-ն:


Geo TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ Փենջաբ նահանգի Շեյխուպուրա քաղաքում:


Վագոն-գնացքի վարորդը, չնայած նկատելով մոտեցող գնացքը, որոշել է հատել երկաթուղային գծանցը, սակայն չի կարողացել կառավարել ընթացքն ու կանգնած է մնացել տեղում:


Հաղորդվում է, որ վթարից հետո ողջ մնացած մարդկանց տեղափոխել են հիվանդանոց: