Ձերբակալել են Վանաձորում մոտ 1 մլն դրամի զարդեր գողացած 2 երիտասարդ

12:48 • 06.07.13

Ոստիկանության ծառայողները հուլիսի 5-ին՝ ժամը 14.10-ին, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Տարոնի բաժին բերման են ենթարկվել 1990 թ. ծնված Արտյոմ Ե.-ին և 1989 թ. ծնված Աշոտ Ժ.-ին։


Ըստ Ոստիկանության կայքի՝ նրանց մոտ հայտնաբերվել է ոսկյա մատանի, 2 զույգ ականջօղ, մեկը՝ կանաչ քարով, 3 կախազարդ, մեկը՝ մարգարտե, մյուսը՝ մուգ կարմիր քարերով:


Պարզվել է, որ նրանք նույն օրը Վանաձոր քաղաքի մի բնակարանից գողացել են 1.000.000 դրամ ընդհանուր արժողության զարդեր:


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Արտյոմ Ե.-ն և Աշոտ Ժ.-ն ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն: