Սիրիայում ազատ են արձակվել գերմանական հումանիտար կազմակերպության առևանգված անդամներից երկուսը

01:21 • 06.07.13

Սիրիայում ազատ են արձակվել գերմանական «Կանաչ սաղավարտներ» հումանիտար կազմակերպության՝ մայիսին առևանգված երեք անդամներից երկուսը: Գերմանիայի Արտգործնախարարությունից հայտնել են, որ տղամարդիկ արդեն վերադառնում են Գերմանիա, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:


Արտաքին քաղաքականության գերատեսչությունից հայտնել են, որ նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում, և վերջիններիս վիճակը լավ է գնահատվում:


Դեռևս անհայտ է մնում հումանիտար կազմակերպության երրորդ աշխատակցի ճակատագիրը: Երկրի ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ ձեռնարկվում են տարբեր միջոցառումներ նրա գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ:


Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ կազմակերպության հիմնադիր Ռուպերտ Նոյդեկը հայտնել էր երեք աշխատակիցների անհետացման մասին: