Սիրիայի ընդդիմադիր ուժերն ընտրել են իրենց նոր ղեկավարին

23:21 • 06.07.13

Սիրիայի հեղափոխական և ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ներկայացուցիչները շաբաթ ընտրել են իրենց նոր ղեկավարին՝ Ահմադ Ասի Ջարբուին: Այս մասին հայտնում է INTERFAX-ը Հալեդ Սալեհ կազմակերպության ներկայացուցչին հղումով:


Ահմադ Ասի Ջարբուին ստացել է Ազգային կոալիցիայի անդամների ձայների 55 տոկոսը:


Վերջինս ընտրվել է քվեարկության երկրորդ փուլի արդյունքում: Ընտրության առաջին փուլից հետո հաղթող չէր հայտարարվել: