Ստամբուլում ոստիկանները արցունքաբեր գազի միջոցով կրկին ցրել են ցուցարարներին

23:36 • 06.07.13

Թուրքիայի ոստիկանությունը կրկին արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել Ստամբուլի կենտրոնական հրապարակում հավաքված ցուցարարներին ցրելու համար, տեղեկացնում է BBC-ն:


Շաբաթ Թաքսիմ հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվել, չնայած քաղաքային իշխանությունների զգուշացումներին, որ ցույցերն անօրինական են և ճնշվելու են:


Ցուցարարները մտադրված են եղել ներխուժել Գեզի այգին՝ հիշեցնելով իշխանություններին դատարանի որոշման մասին: Դատարանի՝ հուլիսի 3-ին կայացրած որոշմամբ կառավարությունը պետք է դադարեցնի շինարարությունը Գեզի այգում:


Հիշեցնենք, որ անցած ամիս Ստամբուլի մի քանի օր շարունակ հակակառավարական բողոքի ակցիաներ էին ընթանում, որոնց ժամանակ ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ և ջրաշիթ՝ ցուցարարներին ցրելու համար։