Վթար Վանաձորում, տեղի է ունեցել գազի արտահոսք, մեկ մարդ հոսպիտալացվել է

00:06 • 07.07.13

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 22.57-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Ըստ ԱԻՆ Կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Բաղրամյան և Տավրոս փողոցների խաչմերուկում բախվել են «Վազ 2121» մակնիշի 73ТQ333 պետհամարանիշի (վարորդ՝ Գրիգոր Ավագյան) և «Օպել» մակնիշի 35ՍՏ795 պետհամարանիշի (վարորդ՝ Սոս Անտոնյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Վազ 2121»-ը կողաշրջվել է և ավտոմեքենայից տեղի է ունեցել գազի արտահոսք:


Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Վազ 2121» ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:


Հրշեջ-փրկարարները վերացրել են գազի արտահոսքը: