Boeing 777 ինքնաթիռի կործանման պատճառն ամենայն հավանականությամբ օդաչուների սխալն է. փորձագետներ (լուսանկարներ, տեսանյութ)

20:15 • 07.07.13

ԱՄՆ-ի փորձագետներն, ովքեր ուսումնասիրում են Սան Ֆրանցիսկոյում վթարված Boeing 777 ինքնաթիռի կործանման հանգամանքները, չեն բացառում, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել օդաչուների սխալի պատճառով, տեղեկացնում է INTERFAX-ը՝ The Washington Post-ին հղումով:


ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության վարչության ղեկավարությունը հայտնել է, որ պատրաստվում է հարցաքննել օդաչուներին՝ պարզելու համար, թե ինչ է պատահել տվյալ պարագայում:


The Washington Post պարբերականի փոխանցմամբ՝ մինչ Սան Ֆրանցիսկոյում վայրէջք կատարելը Հարավային Կորեայից ժամանած օդանավում տեխնիկակական խնդիրներ չեն հայտնաբերվել, տեղեկացրել են Asiana Airlines ավիաընկերությունից:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին Asiana ավիաընկերության ինքնաթիռը պայթել էր Սան Ֆրանցիսկոյում՝ վայրէջքի ժամանակ: