Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզում գտնվող «Սբ. Հովհաննես» մատուռում

18:43 • 07.07.13

ՀՀ ԱԻ նախարարություն հուլիսի 7-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի մոտակա բլրին այրվում է Սրբ. Հովհաննես մատուռը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Հրդեհը մարվել է ժամը 15.51-ին: Մասամբ այրվել են մատուռի դուռը և սրբապատկերներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարության կայքը: