Հնդկաստանի իշխանությունները վերահսկողություն են սահմանել տեղի բուդդայական սրբավայրերի նկատմամբ
Հնդկաստանի կառավարությունը խստացրել է անվտանգության միջոցառումները բուդդայական պաշտամունքի վայրերում այն բանից հետո, երբ ամենահայտնի բուդդայական սրբավայրի մոտ մի քանի պայթյուններ են տեղի ունեցել, հայտնում է BBC-ն:
Հաղորդվում է, որ առնվազն երկու մարդ վնասվածք է ստացել Մահաբոդի տաճարի մոտ պայթյունի հետևանքով: Բուդդիստների խոսքով՝ այդ տաճարն այն վայրն է, որտեղ լուսավորվել է Բուդդան՝ թզենու տակ նստած:
Դեռևս ոչ մի կազմակերպություն իր վրա պատասխանատվություն չի վերցրել, հայտնում են ԶԼՄ-ները:










