Իրաքում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով 10 մարդ է զոհվել
Իրաքի քաղաքներում տեղի ունեցող զինված հարձակումների և ահաբեկչական գործողությունների հետևանքով մեկ օրվա ընթացքում 10 մարդ է զոհվել, որոնց թվում՝ անվտանգության ուժերի 5 աշխատակից, տեղեկացնում է rosbalt.ru-ն:
Քաղաքներից մեկում ոստիկանական պահակակետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով պահակներից մեկը տեղում մահացել է, երկուսը՝ վիրավորվել: Եվս մեկ բնակիչ սպանվել է իր իսկ տան մեջ՝ զինյալների նետած պայթուցիկ նյութի պայթյունի հետևանքով:
Երկրի արևմտյան մյուս քաղաքում ոստիկանական մեքենա է պայթեցվել, որի հետևանքով երկու աշխատակից է զոհվել:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին Իրաքում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով շուրջ 20 մարդ էր զոհվել, ևս 38-ը վիրավորվել էին:










