Իսակովի պողոտայում բախվել են Միցուբիշի Պաջերո և Օպել մակնիշի մեքենաները
ՀՀ ԱԻ նախարարություն հուլիսի 7-ին, ժամը 20.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից դեպի Մալաթիա-Սեբաստիա տանող ավտոճանապարհին` կամրջին, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է շտապ օգնության բրիգադ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 23ՍՏ619 պետհամարանիշով (վարորդ Աշոտ Համբարյան, ծնվ. 1979թ.) և «Օպել» մակնիշի 35PO419 (վարորդ Արսեն Պողոսյան, ծնվ.1986թ.) ավտոմեքենաները. շտապօգնության աշխատակիցները Ա. Պողոսյանին և «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արթուր Արցանյանին (ծնվ. 1979թ.) տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան:










