Կանադայում նավթատար գնացքի պայթյունի զոհերի թիվը հասել է 3-ի (տեսանյութ)

19:12 • 07.07.13

Կանադայում նավթատար գնացքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, մինչդեռ շատերը պաշտոնապես համարվում են անհետ կորած, տեղեկացնում է BBC-ն՝ տեղի ոստիկանությանը հղումով:


Հիշեցնենք, որ 73 վագոն ունեցող գնացքը, դուրս գալով գծերից, պայթել է շաբաթ օրը Լակ-Մեգանտիկ քաղաքում: Պայթյունի և կրակի հետևանքով մոտակայքում գտնվող շուրջ 30 կառույցներ այրվել են, իսկ քաղաքի բնակիչներին տարհանում են: