Asiana ավիաընկերության ինքնաթիռը պայթել է Սան Ֆրանցիսկոյում վայրէջքի ժամանակ

00:45 • 07.07.13

Հարավկորեական Asiana ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը վթարի է ենթարկվել ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում վայրէջք կատարելիս, տեղեկացնում է INTERFAX-ը՝ հղում կատարելով ВВС-ին:


ԱՄՆ-ի ավիացիոն վարչությունից հայտնում են, որ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան:


Հաղորդվում է, որ Boeing 777 ինքնաթիռը չվերթ է իրականացրել Սեուլից: Ինքնաթիռը պայթել է վայրէջքի պահին:


 
Լուսանկարները՝ CNN–ի