Հռոմի մետրոպոլիտենը հեղեղվել է հորդառատ անձրևների պատճառով

23:27 • 07.07.13

Հռոմի մետրոպոլիտենի մի շարք կայարաններ, ինչպես նաև Իտալիայի մայրաքաղաքի որոշ փողոցներ հեղեղվել են կիրակի տեղացող հորդառատ անձրևների պատճառով, տեղեկացնում է РИА Новости-ն:


Եղանակային վատ պայմանների պատճառով փակվել է Տերմինի մետրոյի կայարանը: Բացի այդ Հռոմի կենտրոնական փողոցներից մեկը՝ Վիա դել Կորսոն, որտեղ գտնվում են բազմաթիվ խանութներ և զբոսաշրջիկների շրջանում տարածում գտած վայրեր, վերածվել է իրական գետի, տեղեկացնում է Corriere della Sera պարբերականը: