Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցած ավիավթարից 2 մարդ զոհվել, 230-ը՝ վնասվածքներ է ստացել
ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքի օդանավակայանում ավիավթարի ենթարկված Boeing-777 ինքնաթիռի 291 ուղևորներից 2 մահացել, ևս 230-ը՝ տարբեր աստիճանի վնասվածներ է ստացել։
Ինչպես նշում է Газета-ն, հղում կատարելով KCBS հեռուստաընկերությանը, մոտ 40 ուղևոր՝ այդ թվում նաև երեխաներ, գտնվում են ծանր վիճակում։
Հայտնի է նաև, որ ինքնաթիռի ուղևորների շարքում է եղել նաև հարավկորեական Samsung ընկերության ղեկավարներից մեկը՝ Դևիդ Յունը։ Այս նույն չվերթով էլ պետք է թռչեր նաև Facebook սոցկայքի օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը, ով վերջին պահին մտափոխվել է։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ինքնաթիռը պատկանում է հարավկորեկան Asiana Airlines ավիաընկերությանը. այն չվերթն իրականացնում էր Սեուլից։










