Ինդոնեզիայում 5 տղամարդիկ 3 օր շարունակ չեն կարողանում իջնել ծառից՝ վագրերի պատճառով
Ինդոնեզիայում հինգ տղամարդիկ, վագրերից փախչելով, բարձրացել են ծառի վրա, և արդեն երեք օր շարունակ չեն կարողանում իջնել, տեղեկացնում է BBC-ն:
Տղամարդկանց խումբը, ճանապարհվելով հազվագյուտ փայտանյութ փնտրելու, որից խունկ և օծանելիք են պատրաստում, պատահաբար վագրի ձագուկի է սպանել: Միջադեպից անմիջապես հետո հասուն վագրերը հարձակում են գործել տղամարդկանց վրա՝ սպանելով նրանցից վեցին, իսկ մյուսները ստիպված բարձրացել են ծառը:
Տեղի բնակիչները, չկարողանալով օգնություն ցույց տալ, դիմել են ոստիկանության աշխատակիցներին: Այժմ փրկարարական աշխատանքներ են ընթանում:










