Կուբանում ուղևորատար գնացքի 5 վագոններ դուրս են եկել գծերից Ադլեր-Նովոսիբիրսկ ճանապարհին

22:07 • 07.07.13

Ռուսաստանի Կրասնոդարի շրջանում հետաքննություն է սկսվել Ադլեր-Նովոսիբիրսկ երթուղով ընթացող ուղևորատար գնացքի 5 վագոնների՝ գծերից դուրս գալու գործով, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:


Հաղորդվում է, որ գնացքի վթարի հետևանքով 16 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 5-ը երեխաներ են: Տուժածների վիճակը միջին ծանրության է գնահատվում:

 

Կուբանում վթարի ենթարկված գնացքի բոլոր ուղևորներին տարհանել են դեպքի վայրից: Նովոսիբիրսկ ուղևորվող գնացքն ընդհանուր առմամբ 19 վագոն է ունեցել, որոնցում ուղևորվել են 618 ուղևոր:


Վագոնների գծից դուրս գալու պատճառը կարող է վթարային արգելակումը լինել, հայտնում են տարածաշրջանի իրավապահ մարմիններից: