Հալեպը շրջափակման մեջ է. քաղաքում սննդամթերք հայթայթելը գրեթե անհնար է դարձել
Հալեպն արդեն մի քանի օր է` շրջափակման մեջ է, ինչի հետևանքով էլ քաղաքում սննդամթերքի, վառելիքի խիստ պակաս և թանկացում է նկատվում։
Tert.am-ի Հալեպի աղբյուրները տեղեկացնում են, որ քաղաքի որոշ մուտքեր փակվել են ռազմական գործողությունների հետևանքով, իսկ որոշ մուտքեր՝ ապստամբ զինյալների կողմից, որոնք նպատակ ունեն սովի մատնելով ոտքի հանել Հալեպի բնակչությանը։
Սննդամթերքի խիստ պակաս կա, քանի որ բեռնատար մեքենաները չեն կարողանում քաղաք մտցնել ո՛չ բանջարեղեն, ո՛չ ալյուր, ո՛չ մսամթերք, ո՛չ մանկական սնունդ։ Իսկ քաղաքում եղած մթերքը կամ փչացած է, կամ չափազանց թանկ է վաճառվում։
Հերթական անգամ քաղաքում հացի խնդիր կա։ Հացի փռերի մոտ հերթեր են, իսկ հացի գինը չափազանց թանկ է, և գրեթե ամբողջությամբ գործազուրկ դարձած բնակչության համար օրվա հաց գտնելը խիստ դժվարացել է։










