Չինաստանի երկաթուղիների նախկին նախարարը դատապարտվել է մահապատժի
Չինաստանի երկաթուղիների նախկին նախարար Լյու Չժիցզյունը դատապարտվել է մահապատժի, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Չինաստանի Կենտրոնական հեռուստաընկերությանը։
Լյու Չժիցզյունը, ով մեղադրվում է կաշառակերության և ծառայողական դիրքի չարաշահման մեջ, 1986-2011թթ. տարբեր մարդկանցից ստացել է 64.6 մլն յուան (10.53 մլն դոլար) կաշառք։
2011թ. նա հեռացվել է գերատեսչության ղեկավարի պաշտոնից՝ լուրջ վարչական խախտումների համար։ Այդ ժամանակ սկսվում է հետաքննությունը երկաթուղիների շինարարության ոլորտում խոշոր կոռուպցիոն սկանդալում նրա մասնակցության վերաբերյալ։ 2012թ. մայիսին Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն Լյու Չժիցզյունին հեռացնում է կուսակցությունից։










