Դալայ Լամայի ծննդյան օրը չինացի իրավապահները կրակ են բացել տիբեթցիների ուղղությամբ. կան վիրավորներ

17:55 • 08.07.13

Տիբեթում Չինաստանի ռազմական ոստիկանությունը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, որոնք հավաքվել էին Դալայ Լամայի ծննդյան օրը նշելու, հայտնում է gazeta.ru-ն՝ Associated Press-ին հղումով։

 

Կրակահերթի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել 6 մարդ։

 

Միջադեպի մասին լրագրողներին պատմել են բուդդիստ հոգևորականները, որոնք օգնություն են ցուցաբերել վիրավորներին։ Իշխանությունները չեն մեկնաբանել այդ տեղեկությունը։