Սոմալիի նախագահի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

23:46 • 08.07.13

Սոմալիի նախագահ Հասան Շեյք Մահմուդի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով BBC-ին:


Նախագահը միջադեպի արդյունքում չի տուժել: Նախագահի մամլո քարտուղարը հայտարարել է, որ ինքնաթիռի շարժիչը դադարել է աշխատել, իսկ ինքնաթիռը սկսել է այրվել:


Նախագահը ուղևորվում էր Հարավայի Սուդանի մայրաքաղաք Ջուբա, սակայն այս խնդիրների պատճառով ստիպված ետ է վերադարձել: