Սիրիական հակամարտությունը կարող է շարունակվել դեռ 10 տարի. ամերիկացի գեներալ
Սիրիայի կառավարական զորքերի և ընդդիմության դիմակայությունը վերաճել է արմատական սուննիների և շիաների միջև տարածաշրջանային հակամարտության, և նման պայքարը կարող է շարունակվել դեռևս 10 տարի։ Այս մասին ասել է ԱՄՆ-ի շտաբերի ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարթին Դեմփսին։
Ինչպես նշում է Взгляд-ը, գեներալն ընդգծել է, որ եթե ԱՄՆ-ն պատերազմի 10 տարով հնարավոր երկարաձգմանը լուրջ չվերաբերվի, ապա մեծ սխալ թույլ կտա։ Նա նաև հիշեցրել է որ սուննիների ու շիաների արմատական ներկայացուցիչներին աջակցում են «Ալ-Կաիդան» ու, համապատասխանաբար, «Հեզբոլլահը»։
Հիշեցնենք, որ 2011թ. մարտից Սիրիայում սկսված հակամարտությունը, ըստ ՄԱԿ-ի տվյալների, խլել է 90 հազարից ավելի մարդու կյանք։










