Վլադիվոստոկում ռուսական դրոշի «կենդանի» պատկերը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում (լուսանկարներ)

11:28 • 08.07.13

ՌԴ Վլադիվոստոկ քաղաքում 26.904 բնակիչներից կազմված ռուսական դրոշի պատկերը մասնակիցների թվով գերազանցել է Պակիստանի ռեկորդը (24.200 մարդ) և կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում, այդ մասին հայտնել է գրքի խմբագիր Քրեյգ Գլինդեյը, ով հատուկ ժամանել է Լոնդոնից։

 

Ուսանողներ, աշակերտներ, թոշակառուներ և աշխատանքային կոլեկտիվներ երեկ դարձել են «Ես սիրում եմ Վլադիվոստոկը» ֆլեշմոբի մասնակիցը, գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Կամրջի վրա ակցիայի 12 հազ. մասնակիցներ պատկերել են «I love Vladivostok» գրառումը, ևս 24 հազ. մարդ կամրջի հակառակ կողմում՝ ռուսական դրոշը։ Նրանց թվում է եղել նաև քաղաքապետ Իգոր Պուկարևը։

 

Ռեկորդի մասին վկայականը Քրեյգ Գլինդեյը բնակիչների ծափահարությունների ներքո հանձնել է քաղաքապետին։
 

Մեծ միջոցառումը Վլադիվոստոկի Ոսկե կամրջի վրա նվիրված է եղել քաղաքի օրվան։

Жители города во время флешмоба