Աֆղանացին կրակ է բացել ՆԱՏՕ-ի զինծառայողների ուղղությամբ. 3 սլովակներ վիրավորվել են

19:29 • 09.07.13

Աֆղանստանցի զինվորականը կրակ է բացել ՆԱՏՕ-ի զինծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով երեք սլովակներ են վիրավորվել, տեղեկացնում է BBC-ն:


Կրակոցները հնչել են Աֆղանստանի հարավում գտնվող Կանդագարայի օդանավակայանում, որտեղ միջազգային կազմակերպության զինուժի հազարավոր զինծառայողներ են տեղակայված: Այդ տարածաշրջանում են ծառայում նաև Աֆղանստանի զինվորականները: Կրակ բացած անձը ձերբակալվել է: