Աֆղանստանում ռումբի պայթյունի հետևանքով 17 մարդ է զոհվել

21:29 • 09.07.13

Աֆղանական Գերատ նահանգում ճանապարհի մոտ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ, որոնց թվում կային կանայք և երեխաներ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Ըստ ոստիկանության տվյալների, նրանցից 10-ը ազգականներ էին: Նրանք նշում են, որ պայթուցիկ սարքը տեղադրվել է բեռնատար ավտոմեքենայի մոտ, որտեղ գտնվում էին քաղաքացիական անձինք: Սարքը ակտիվացրել են մոտոցիկլի միջոցով:


Ոստիկանությունը մեղադրում է թալիբներին: Իշխանությունները պնդում են, որ պայթյունն ուղղված է եղել աֆղանացի զինվորականների դեմ, սակայն նախնական ծրագիրը խախտվել է և զոհվել են հասարակ քաղաքացիներ: