Al-Jazeera հեռուստաալիքի լրագրողներին դուրս են հրավիրել եգիպտոսցի զինվորականների մամուլի ասուլիսից

11:43 • 09.07.13

Կահիրեում Al-Jazeera միջարաբական հեռուստաալիքի լրագրողները ստիպված են եղել լքել զինվորականների մամուլի ասուլիսը, երբ այլ ԶԼՄ-ների լրագրողներ մեղադրել են նրանց կողմնապահության համար, գրում է Интерфакс-ը՝ վկայակոչելով ամերիկյան The Wahington Post-ին։
 

Պարբերականի տվյալներով՝ միջադեպը պայմանավորված է այն հանգամանքով, որ Al-Jazeera-ն և նրա սեփականատերերը «Մուսուլման եղբայրներ» շարժման և Եգիպտոսի պաշտոնանկ արված նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցներն են։

 

Իր հերթին հեռուստաալիքի ներկայացուցիչ Ուսամա Սաիդը լրագրողներին դուրս հանելն անվանել է վախեցնող քայլ և հերքել է կողմնապահության մեղադրանքները՝ նշելով, որ լրագրողներն իրենց ռեպորտաժներում միշտ էլ լուսաբանել են բոլոր կողմերը։


Մինչդեռ, Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի ԶԼՄ-ների հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սթիվեն Ստալինսկին նշել է, որ միջարաբական հեռուստաալիքը «բացահայտ բռնել է Մուրսիի կողմը»։