Ահաբեկչություն Բեյրութում. կան տասնյակ վիրավորներ
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններից մեկում հուժկու պայթյուն է որոտացել։
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը` արաբական «Ալ-Ջադիդ» հեռուստաընկերությանը հղումով, իսլամական համագործակցության կենտրոնի մոտ՝ Բիր-Հասան թաղամասում, որտեղ բնակվում են «Հըզբոլլահ» շարժման աջակիցները, պայթեցվել է ականապատ ավտոմեքենա։
Նախնական տեղեկություններով՝ առնվազն 15 մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Զոհերի մասին դեռևս տվյալներ չեն հաղորդվում։
Ահաբեկչության շրջանը շրջափակված է ոստիկաններով։ Երկինք բարձրացող սև թանձր ծուխը տեսանելի է հեռվից։










