Հիլարի Քլինթոնի տաբատով կոստյումը ներկայացվել է ցուցահանդեսի

08:47 • 09.07.13

 


Քլինթոնների ընտանիքը իր կենտրոնում բացել է դիզայներ Օսկար դե լա Ռենտայի՝ երկրի առաջին տիկինների համար կարած հագուստի ցուցահանդեսը։


Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ցուցահանդեսի ընթացքում ցուցադրվում է նաև Հիլարի Քլինթոնի կապտականաչագույն կոստյումը, որը նա կրել է սենատորի պաշտոնում երդմնակալության օրը։
 

Քլինթոնը շնորհակալություն է հայտնել 80-ամյա դիզայներին, ում կարողությունը կազմում է մոտ 200 մլն դոլար, երկրի առաջին դեմքերի հետ նրա աշխատանքի համար։ «Օսկարն իրոք մեծ աջակցություն է ցույց տվել առաջին տիկնանց՝ ինձ, Նենսի Ռեյգանին, Լորա Բուշին»,-ասել է Քլինթոնը։
 

ԱՄՆ նախկին առաջին տիկինն ու նախկին պետքարտուղարը վերջերս է գրանցվել Twitter-միկրոբլոգային կայքում, որտեղ ներկայացել էր որպես տաբատներով կոստյումների երկրպագու։


Vogue ամսագրի գլխավոր խմբագրի խոսքերով՝ Քլինթոնը միշտ այնպիսի տեսք ուներ, ինչպիսին պետք էր, երբ հագնում էր Օսկարի հագուստները։
 

ԱՄՆ նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը կատակել է, թե երբեմն շատ է ափսոսում, որ դե լա Ռենտայից ոչ մի հագուստ չի հագել, իսկ նրանց դուստրը՝ Չելսին, հավելել է, որ «շնորհակալ է հորը» դրա համար։


Քլինթոնի տաբատով կոստյումը ցուցահանդեսին ներկայացվել է Լորա Բուշի կարմիր հագուստի կողքին, որը նա հագել է 2008թ.-ին և Նենսի Ռեյգանի բեժ կոստյումի կողքին, որը նա հագել է անցյալ դարի 90-ականներին։ Այդ երկուսը նույնպես Օսկար դե լա Ռենտայի աշխատանքներն են։