Իրանում մահապարտ ահաբեկիչ է վնասազերծվել

16:00 • 09.07.13

Իրանական Չաբահար քաղաքում ոստիկանական բաժանմունքի մուտքի մոտ մահապարտ ահաբեկիչ է վնասազերծվել, տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9։10-ին։

 

Ոստիկանության աշխատակիցը կրակ է բացել հանցագործի ուղղությամբ, սակայն վիրավորվել է նրա բացած պատասխան կրակից։ Միջադեպի ընթացքում ահաբեկիչը սպանվել է։ Նրա մոտ հայտնաբերվել է մահապարտի գոտի, նռնակ և զենք։