Խոշորագույն միջուկային աղետը կանխած Ֆուկուսիամայի ատոմակայանի նախկին ղեկավարը մահացել է քաղցկեղից

22:37 • 09.07.13

Ֆուկուսիմայի՝ ցունամիից ավերված Daiichi ատոմակայանի վնասի վերահսկման աշխատանքների նախկին ղեկավարը մահացել է քաղցկեղից: Համընդհանուր հրահանգին չհետևելու նրա որոշումը ժամանակին կանխել էր Ֆուկուսիմայի գերտաքացած ռեակտորների պայթյունը, որը կարող էր հանգեցնել նրան, ինչ տեղի ունեցավ Չերնոբիլի ատոմակայանի պայթյունի ժամանակ: Այս մասին հայտնում է Russia Today-ը:


Ֆուկուսիմայի ատոմակայանի նախկին ղեկավար Մասաո Յոշիդան 58 տարեկան հասակում մահացել է կերակրափողի քաղցկեղից հուլիսի 9-ին Տոկոյի հիվանդանոցում: Բժիշկները բազմիցս նշել են, որ նրա հիվանդությունը ոչ մի առնչություն չի ունեցել պայթյունի հետևանքով առաջացած ճառագայթման բարձր մակարդակի հետ, տեղեկացնում է աղբյուրը:


Յոշիդան, ամենայն հավանականությամբ, կանխել է աշխարհի ամենահզոր ատոմային պայթյունը՝ 1986-ի Չերնոբիլի աղետից 25 տարի հետո:


2011թ մարտից հետո, երբ երկրաշարժն ու ցունամին հարվածեցին Ֆուկուսիմայի ատոմակայանին, Մասաո Յոշիդան 6 ամիս շարունակ մնացել է կայարանի տարածքում՝ վերահսկելով աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: