Եգիպտոսում Մուհամեդ Մուրսիի 650 կողմնակիցների են ձերբակալել

20:16 • 09.07.13

Եգիպտոսում վերջին երկու օրերի ընթացքում գահընկեց նախագահ Մուհամեդ Մուրսիի 650 կողմնակիցներ են ձերբակալվել, հայտնում է Газета.Ru-ն՝ Associated Press-ին հղումով:


Նրանց մեծամասնությանը ոստիկանությունը ձերբակալել է Հանրապետական գվարդիայի գրասենյակ ներխուժելու փորձ կատարելու մեղադրանքով: Մուրսիի կողմնակիցներն, իրենց հերթին, հայտարարում են, որ հարձակումը երկրի նոր իշխանությունների կողմից է հորինված: Իրենց խոսքով՝ հավաքվածները չեն հարձակվել գվարդիայի շենքի վրա և ոստիկանության հետ բախումներ չեն հրահրել:


Հաղորդվում է, որ նախօրեին Հանրապետական գվարդիայի գրասենյակի մոտ տեղի ունեցած կրակահերթի հետևանքով 42 մարդ է զոհվել: