Օքսֆորդի արվարձանում սեփական դստրերին գերի վերցրած տղամարդն ազատ է արձակել երեխաներին (լուսանկարներ)

17:48 • 09.07.13

Բրիտանական Օքսֆորդշիր կոմսությունում 38-ամյա տղամարդը, ով գերի էր վերցրել սեփական դստրերին, մի քանի ժամ անց ազատ է արձակել նաև 2-րդ երեխային։ Այս մասին տեղեկացնում է РИА-Новости-ն՝  BBC-ին հղումով։
 

The man released one of the children earlier this morning after speaking with officers

Ականատեսները պատմել են, որ 2 տարեկան աղջիկը դուրս է եկել տանից, ինչից հետո նրան գրկել են ոստիկանները։ Հայրը երկվորյակ քույրերին գերի էր վերցրել դեռևս գիշերվանից։ Առավոտյան նա ազատ էր արձակել առաջին երեխային։

Armed police surrounded the house in Kidlington, Oxfordshire, where a man, who is believed to be armed, was holding his two-year-old daughter

Իրավապահների ունեցած տվյալների համաձայն՝ տանը եղել է մի քանի զենք, սակայն որևէ տեղեկություն չկա երեխաներին դրանցով վնաս պատճառելու մասին։ Այժմ տղամարդը գտնվում է շրջափակման մեջ հայտնված տանը, իսկ իրավապահները փորձում են նրան համոզել հանձնվել։

 

Հարևանները պատմել են, որ երկվորյակները միշտ ապրել են մոր հետ և որ աղջիկների հորը նախքան այս ոչ ոք չէր տեսել։

Police have said they are in 'regular communication' with the 38-year-old, who has now released both of the children from the property