Սնոուդենը պատմել է՝ ովքեր են ոչնչացրել Իրանի միջուկային ցենտրիֆուգները

15:34 • 09.07.13

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը գերմանական Der Spiegel հանդեսին պատմել է, որ իրանական միջուկային ցենտրիֆուգները ոչնչացրած Stuxnet համակարգչային վիրուսը ստեղծել են ամերիկացի ու իսրայելցի մասնագետները։

 

Ինչպես նշում է Взгляд-ը, Սնոուդենը մանրամասնել է, որ Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության ծառայությունը սերտ համագործակցության մեջ է եղել իսրայելցի մասնագետների հետ, ինչի արդյունքում ստեղծվել է վիրուսը։

Stuxnet-ը դարձել է առաջին համակարգչային «որդը», որը վնաս է հասցրել ֆիզիկական օբյեկտներին։ Դրա պատճառով 2010թ. վնասվել են իրանական բազմաթիվ ցենտրիֆուգներ։ Stuxnet-ի թիրախում են հայտնվել բոլոր սարքավորումները, որոնք կապել են համակարգիչները մեքենաների հետ։

 

Այս կիբերհարձակման հետևանքով ուրանի հարստացմամբ զբաղվող իրանական գործարանը մեկ տարով հետ է գցել երկրի միջուկային ծրագրի զարգացումը։