Սոմալիում խորտակվել է ծովահենների կողմից առևանգված նավերից մեկը

01:35 • 09.07.13

Սոմալիի ափերի մոտ պահվող նավի խորտակման հետևանքով զոհվել է առնվազն անձնակազմի 4 անդամ և 7 ծովահեններ: Եվս 10 մարդու ճակատագրի մասին տեղեկություններ չկան, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Հայտնի է, որ ԵՄ ռազմածովային ուժերը, որոնք Սոմալիի ափերի մոտ պայքարում են ծովահենության դեմ, ողջ մնացած մարդկանց որոնելու համար ուղարկել են ռազմական նավ և ինքնաթիռ:


Մալայզիական նավը ծովահենները գրավել էին 2010 թվականի նոյեմբերին, երբ այն Քենիայից նավարկում էր դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ:


Ծովահանների հարձակումների քանակը վերջին 2 տարիների ընթացքում նվազել է տեղական ծովային պարեկությունների, ինչպես նաև նավերում առկա լավ զինամթերքի առկայության պատճառով: