Թաիլանդում Բուդդայի երկու ոսկեզօծ արձան են գողացել

09:17 • 09.07.13

Թաիլանդի Սինգբուրի նահանգում գտնվող Շրի Սակհոն տաճարից գողացել են Բուդդայի 2 ոսկեզօծ արձան, որոնցից յուրաքանչյուրը մոտավորապես 200-ամյա է, հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Ոստիկանությունից հայտնել են, որ գողացված արձանների արժեքը գերազանցում է 300 հազ. դոլարը։ Մոտ 60 կգ կշռող արձանները Թաիլանդ էին բերվել Մյանմայից և պահվում էին տաճարի նախկին վերակացուի սենյակում, որն արդեն վաղուց չի օգտագործվում։

 

Գողությունը պարզվել է հանկարծակի, տաճարի սպասավորներից մեկի կողմից։ Բացի արձաններից, գողացել են նաև մի քանի հին թալիսմաններ։