ԱՄՆ-ում արդարացվել է սպան, ով սպառնացել էր սպանել Միշել Օբամային

23:46 • 09.07.13

Վաշինգտոնի ոստիկանության սպան, ում մեղադրել էին ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար, արդարացվել է ոստիկանական միջգերատեսչական հանձնաժողովի կողմից, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:


Washington Post պարբերականի փոխանցմամբ՝ նրան մեղավոր են ճանաչել սոցցանցում նսեմացուցիչ դիտարկումներ անելու, մասնավորապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոմունիստ պատկերող նկարը տեղադրելու համար:


Այժմ ոստիկանության սպա, նախագահական շարասյան անդամ Քրիստոֆեր Պիչիանոյի գործունեությունը դադարեցվել է 40 օրով առանց աշխատավարձի տրամադրման՝ սպային ոչ վայել պահվածքի համար:


Միջադեպը տեղի էր ունեցել 2012-ի հուլիսին, երբ աշխատավայրում գործընկերների հետ նախաճաշելիս Պիչիանոն անլրջորեն հայտարարել է, որ կցանկանար սպանել Միշել Օբամային: