Վենեսուելան Սնոուդենից ապաստան տրամադրելու խնդրանքով դիմում է ստացել. Մադուրո
Վենեսուելան ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից ապաստան տրամադրելու դիմում է ստացել։ Ինչպես հայտնում է Взгляд-ը, այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։
«Մենք արդեն ստացել ենք ապաստան տրամադրելու խնդրանքով նամակ։ Այժմ նա պետք է որոշի՝ երբ մեկնել Կարակաս, եթե վերջնական որոշում կայացնի այստեղ տեղափոխվելու մասին»,-ասել է Մադուրոն։
Ավելի վաղ Վենեսուելայի նախագահը Սնոուդենին քաղաքական ապաստան էր առաջարկել։ Կիրակի օրը երկրի արտգործնախարարը հայտարարել էր, որ նրանից վերջնական պատասխան են ակնկալում։
Այժմ Սնոուդենը, ըստ ԶԼՄ-ների, գտնվում է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում, որտեղ նա ժամանել էր Հոնկոնգից։ Նա չի կարողանում լքել օդանավակայանը, քանի որ ԱՄՆ-ի իշխանությունները չեղյալ են համարել նրա ամերիկյան անձնագիրը։










