Կրետեի ափերի մոտ հաջողվել է փրկել նավաբեկության ենթարկված 139 ներգաղթյալների

01:28 • 10.07.13

Կրետեի ափերի մոտ նավաբեկության է ենթարկվել անօրինական ներգաղթյալներ տեղափոխող առագաստանավը: Այս մասին հայտնում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Н ΚΑΘΗΜΕΡΙΝΗ-ին: Հունաստանի ափային պաշտպանությունը փրկել է 139 մարդու կյանք:


Ներկայում բոլոր փրկվածները տեղափոխվել են Կրետեի հարավարևելյան Իերապետրա նավահանգիստ, որտեղ տեղավորվել են տեղական գիմնազիայում:


Փրկվածների թվում վիրավորներ չկան: