Եգիպտոսի գլխավոր դատախազությունը «Մուսուլման եղբայրների» առաջնորդներին ձերբակալելու օրդեր է տվել
Եգիպտոսի գլխավոր դատախազությունն այսօր «Մուսուլման եղբայրներ» շարժման առաջնորդներին ձերբակալելու օրդեր է տվել։
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Մուհամեդ Բադիան և ևս երկու բարձրաստիճան պաշտոնյա կասկածվում են Կահիրեում հանրապետական գվարդիայի շտաբ-բնակարանի մոտ երկուշաբթի տեղի ունեցած բախումներին մասնակցության համար։
Վերջին անկարգությունների ընթացքում Եգիպտոսում զոհվել է 51, վիրավորվել 400 մարդ։
Հիշեցնենք, որ Եգիպտոսի բանակը տապալել էր իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիին և ժամանակավորապես դադարեցրել Սահմանադրության գործունեությունը, իսկ երկրի ղեկավարի լիազորությունները կատարում է Սահմանադրական դատարանի ղեկավար Ադլի Մանսուրը։










