Թուրքիայում Գեզի այգու բախումների հետևանքով 5-րդ զոհն է գրանցվել

14:16 • 10.07.13

Թուրքական Էսքիշեհիր քաղաքում հունիսի 2-ին բողոքի ցույցերի ընթացքում վիրավորված 19-ամյա երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Radikal պարբերականը, արցունքաբեր գազի կիրառումից հետո, երբ ցուցարարները փորձել են փախուստի դիմել, 19-ամյա Ալի Իսմայիլ Քորքմազն անծանոթ անձանց կողմից հարձակման է ենթարկվել և գլխուղեղի վնասվածքով տեղափոխվել հիվանդանոց։

 

Մեկ ամիս տևած բժիշկների պայքարի արդյունքում նրա կյանքը փրկել չի հաջողվել։

Այսպիսով՝ Թուրքիայում անցյալ ամսվա սկզբին սկսված Ստամբուլի Գեզի պուրակի տեղում առևտրային կենտրոն կառուցելու որոշման դեմ բողոքի ակցիաների, հակակառավարական լայնածավալ ցույցերի  և անկարգությունների ընթացքում զոհվել է ընդհանուր առմամբ 5 մարդ։