Թուրքիայի նախագահն ականջի վիրահատության է ենթարկվել

12:43 • 10.07.13

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ականջի վիրահատության է ենթարկվել, տեղեկացնում է Haberturk-ը։

 

Համաձայն առկա հաղորդագրությունների՝ վիրահատությունը տեղի է ունեցել Ստամբուլի «Աջիբադեմ» հիվանդանոցում։ Վիրահատությունից անմիջապես հետո նա դուրս է գրվել հիվանդանոցից։

 

Գյուլն իր պարտականություններին կվերադառնա 4 օրից ոչ շուտ։ Մինչ այդ ևս Գյուլը բժիշկներին էր դիմել ականջի ցավի պատճառով։