Անտարկտիկայի սառցադաշտերից հսկայական այսբերգ է պոկվել

21:57 • 10.07.13

Անտարկտիկայի Փայն-Այլենդ կղզու սառցադաշտից այսբերգի հսկայական կտոր է պոկվել, որն այժմ լողում է բաց օվկիանոսում, հայտնում է BBC-ն:


Գիտնականներն այս իրադարձությանը սպասում էին արդեն երկու տարի: Սառցակտորի՝ օրեցօր աճող ճեղքվածքը նրանք նկատել էին դեռևս 2011-ի հոկտեմբերին: Իսկ երկուշաբթի Գերմանիայի TerraSAR-X արբանյակը նկատել է, որ ճեղքվածքը հասել է սառցակտորի մի ծայրից մյուսը:


Պոկված այսբերգի մակերեսը կազմում է շուրջ 720 քառակուսի կմ: