Իտալիայում 10 վրացի է ձերբակալվել՝ բնակարանային գողության մեղադրանքով
Իտալական իրավապահ մարմինների հատուկ գործողությունների արդյունքում Միլանում և նրա շրջակայքում բնակարանային գողության մեղադրանքով մի խումբ արտասահմանցիներ են ձերբակալվել, գրում է Правда.ru-ն՝ վկայակոչելով վրացական ԶԼՄ-ներին։
Նրանց թվում են Վրաստանի 10 և Ուկրաինայի 1 քաղաքացի։ Բնակարաններից, որտեղ բնակվել են ձերբակալվածները, առգրավվել են գողացված իրեր, ինչպես նաև հատուկ գործիքներ, որոնց օգնությամբ հանցագործները բացել են դռները։
Կազմակերպված հանցավոր խմբի մասնակիցների ձերբակալությունը սկսվել էր դեռևս նախորդ շաբաթ, երբ իրավապահները ձերբակալել էին 28 արտասահմանցիների, որոնց մեծամասնությունը նույնպես Վրաստանի քաղաքացիներ են եղել։










