Պակիստանում սպանվել է նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդականը
Հուլիսի 10-ին պաղեստինյան Կարաչիում մահապարտի կատարած ահաբեկչության հետևանքով սպանվել է Պակիստանի նախագահի՝ անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Բիլալ Շեյխը, հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:
Մահապարտը մոտեցել է մեքենային, որում նստած է եղել պաշտոնյան և գործի է գցել է մարմնին ամրացված ռումբը: Պայթյունի հետևանքով զոհվել է ոչ միայն նախագահի խորհրդականը, այլ նաև 2 մարդ, ովքեր գտնվել են մոտակայքում: 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Պակիստանում գործող խմբավորումներից ոչ մեկն իր վրա պատասխանատվություն չի վերցրել: Սակայն հայտնի է, որ սովորաբար նմանատիպ հարձակումներ կատարում են «Թալիբան» շարժման գրոհայինները:
Նախկինում խորհրդականի վրա արդեն մահափորձ էր իրականացվել, այդ իսկ պատճառով նա Կարաչիով տեղաշարժվում էր զրահապատ մեքենայով և ոստիկանների ուղեկցությամբ:










