Երևանի Նանսենի փողոցում ատրճանակ են թողել՝ լիցքավորված 15 փամփուշտով

09:50 • 10.07.13

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 16 շենքին հարակից աղբարկղի մոտ ատրճանակ է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «GLOK, PCS-214» գրառմամբ ատրճանակ` լիցքավորված 15 փամփուշտով:


Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: