Գյուղացիները փակել են Երևան-Վանաձոր ճանապարհը՝ թոշակները ուշացնելու պատճառով
Այս պահին Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Ակնա գյուղի տարածքում 2 հարյուրից ավելի գյուղացիներ, ովքեր հիմնականում Շենավան, Հարթավան, Արագած, Վարդենուտ, Արայի, Ծաղկաշեն, Քուչակ գյուղերի բնակիչներ են, ճանապարհը փակել են և չեն թողնում, որպեսզի ավտոմեքենաները շարժվեն: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Ինչպես իրադարձության վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը «Հայփոստ»-ի կողմից գյուղացիների թոշակների ուշացումն է: Գյուղացիները բողոքում են, որ փոստատարը թոշակը բաժանում է ընդամենը 30 րոպե, որից հետո հեռանում է գյուղից՝ պատճառաբանելով, թե՝ «դուք եք ուշանում թոշակները ստանալուց»:










