Երևան-Մեղրի ճանապարհին «ՎԱԶ 2121»–ը բախվել է ՊՆ բեռնատարին, 4 մարդ հոսպիտալացվել է
Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 10-ին՝ ժամը 06.00-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 124-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, բախվել են «ՎԱԶ 2121» մակնիշի 52ՏՏ714 պետհամարանիշի և «ՀԻՆՈ 700» մակնիշի բեռնատար ՊՆ3330Տ պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2121» մեքենայի վարորդ` 1959թ. ծնված Ռոբերտ Արզումանյանը, ուղևորներ` 1959թ. ծնված Մարգարիտա Արզումանյանը, 2009թ. ծնված Տիգրան Օհանյանը և Անուշ Արզումանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:










