Կալիֆոռնիայում հացադուլի 3–դ օրը 29 000 կալանավոր հրաժարվել է սննդից
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի բանտերի մոտ 29 հազ. կալանավորներ հրաժարվել են սննդից հացադուլի արդեն 3-րդ օրը, գրում է Газета.ru-ն՝ վկայակոչելով The New York Times-ին։
Բանտարկյալները բողոքում են կալանավայրի պայմաններից և կանոններից։ Ինչպես նշել են ուղղիչ հաստատությունների ներկայացուցիչները՝ ակցիային մասնակցում են նահանգի բանտերի, ինչպես նաև բոլոր 4 մասնավոր բանտերի կալանավորների մեծամասնությունը։
Հազարավոր բողոքավորները հրաժարվում են նաև կատարել իրենց աշխատանքը։ Ըստ պարբերականի՝ հացադուլը կարող է դառնալ ամենազանգվածայինը Կալիֆոռնիայի պատմության մեջ։ 2011-ին նմանատիպ ակցիային մասնակցել է 6 հազ. մարդ։










