Չինաստանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 31 մարդ է զոհվել

18:44 • 11.07.13

Չինաստանի արևմուտքում հինգշաբթի տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, հայտնում է Газета.Ru-ն՝ Associated Press-ին հղումով:


Հաղորդվում է նաև, որ օրվա ընթացքում 166 մարդ է անհետացել: Ավելի վաղ հաղորդվում էր 19 զոհերի մասին:


Աղբյուրի տեղեկացմամբ՝ այս շաբաթվա սկզբից երկրում տեղի ունեցող ջրային հոսքերից, որոնք հեղեղել են Սիչուան նահանգը, աղետի հետևանքով շուրջ 140 մարդ է զոհվել: Արդեն 220 հազար մարդ է տարհանվել, նշում է աղբյուրը: