Չինաստանում 2000 մարդ է փրկվել սողանքի հետևանքով թունելում փակված մնալուց հետո

00:10 • 11.07.13

Չինաստանի հարավարևմտյան Սիչուան նահանգում տեղի ունեցած սողանքի պատճառով ավելի քան 2000 մարդ մնացել էր փակված թունելում: Նրանց հաջողվել է փրկել, տեղեկացնում է Вести.Ru-ն:


Սողանքն առաջացել է տեղատարափ անձրևների հետևանքով, ինչից հետո հողը փլուզվելով փակել է մայրուղու մի հատվածում գտնվող թունելը, որը միացնում է Դուցզյանյան քաղաքն ու Վենչուան կոմսությունը: